01 / Հունիս / 2021 : 19-21

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Պետական պարգևների հանձնման արարողություն «Եռաբլուրում»1 ՀՈՒՆԻՍԻ, 2021
Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պետական պարգևների հանձնման արարողություն։
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում արիություն ցուցաբերած զինծառայողներին և զոհվածների հարազատներին, հանձնել շնորհված պարգևները։
Ստուգայց մարտական դիրքերում

2-րդ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին։
Ստուգվել են անձնակազմի պատրաստվածության և զգոնության մակարդակը, զինծառայողների կեցության պայմանները, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել անհրաժեշտ հրահանգներ։
Կրակային պատրաստության պարապմունքներ

4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ հունիսի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, կրակի վարման անհատական վարժվածությունը: Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակի նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժություններ:
Հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:
Դիտվել է 36848անգամ
Վերջին լուրեր