Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2021 : 10-40

«Քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ՝ որ նկուղներում ու դիահերձարաններում է պահում որդուս, որ չեմ կարող գտնել». Անհետ կորած զինվորի հայրը՝ Աննա Հակոբյանին

Անհետ կորած համարվող զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը, դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Իմ որդին էլ մի ժամանակ շատ պայծառ ու ժիր մանուկ էր, տիկին աննա, բայց մեծացավ ու գնաց բանակ ու, ցավոք, զոհվեց, իսկ քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ՝ որ նկուղներում ու դիահերձարաններում է պահում, որ չեմ կարող գտնել։

Դուք ինձ զրկել եք խնկարկելու վայր ունենալուց, իսկ Աստված ձեռքը ճակատին վերևից նայում է ու տեսնում ամեն ինչ», - գրել է զինվորի հայրը։


Նշենք, որ երեկ՝ Երեխաների պաշտպանության օրը, Աննա Հակոբյանը դուստերրի հետ Երևանում զբոսանքի էր դուրս եկել։
Դիտվել է 70597անգամ
Վերջին լուրեր