02 / Հունիս / 2021 : 17-52
Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից. Արթուր Թովմասյանն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավորին
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը անարդարացի է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Դավիթ Գալստյանի նախօրեին արված հայտարարությանը:
Ստորեւ ներկայացնում ենք Արթուր Թովմասյանի հայտարարությունը.
«Իմ ողջ գիտակցական կյանքում ցանկացել եմ, որ Արցախը դառնա օրենքի երկիր: Մի մարդ, որ հինգ անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և զբաղեցրել ԱԺ բոլոր պաշտոնները, ընդ որում կան պաշտոններ՝ մի քանի անգամ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը անարդարացի է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջներին համաձայն:
Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում, որի հիման վրա նույն օրը ես՝ որպես Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ, որում ասված էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Կարծում եմ՝ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում պետք է հասկանայիք, որ ես նեղ շրջանակների շահերի սպասարկող չեմ: Դա կփաստեն նաև ԱՀ և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները: Եթե նեղ շրջանակների սպասարկող լինեի՝ ԱՀ մեծահարուստների շարքին կդասվեի:
Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից: Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ: Գերագույն դատարանի որոշման մասին պաշտոնապես տեղեկացված չէինք:
Ես նվիրված եմ ընդհանուր շահերին, ոչ թե՝ անձի: Ի դեպ՝ դուք անձամբ տեղյակ եք, որ 2020թ. աշնանային պատերազմի օրերին նույն Արթուր Թովմասյանը հայտարարություններով հանդես էր եկել բոլոր խմբակցությունների շահերը պաշտպանողի անունից:
Օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարցը կընթացքավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո:
Ավելի վաղ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանը հանդես էլ եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Արցախի ԱԺ նախագահը Հաշվեքննիչ պալատի նախագահի (Վահրամ Բաղդասարյանի-խմբ) լիազորությունների դադարեցման մասին հայտարարություն տարածել հիմք ընդունելով դատարանի որոշումը, այլ ոչ թե նրա դիմումը:
Դիտվել է
21359անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...