03 / Հունիս / 2021 : 10-03

Սեքսը օգնում է նիհարել․ Ավելի հաճախ սեքսով 6 պատճառ

Սեքսը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլ նաև բավականին օգտակար: Այնպես չէ, որ այն կարող է փոխարինել բժշկությանը կամ մեզ հավերժական երիտասարդություն պարգևել (չնայած` ոչ ոք չի արգելում երազել), բայց հաստատ քայլեր եք անում այս ուղղությամբ, երբ ժպիտով ձեր գլուխը հանգիստ դնում եք բարձին, գրում է Goodhouse.ru-ն` ներկայացնելով մանրամասները.

Այն օգնում է ալերգիաների դեմ

Լուրջ, այս հաճելի զբաղմունքը ճանաչված բնական միջոց է ալերգիայի և նույնիսկ ասթմայի ախտանիշների դեմ: Նախ, այն թեթեւացնում է սթրեսը (իսկ անհանգստություններն այդ հիվանդությունների գրգռիչ են), և երկրորդ` այն արյունը լցնում է թթվածնով և մեծացնում շնչառական օրգանների արյան մատակարարումը:

... և օգնում է մեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ

Շոտլանդիայի Թագավորական Էդինբուրգի հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրել են 18-ից 102 տարեկան 3500 մարդկանց սովորություններն ու առողջական վիճակը և եզրակացրել, որ փորձարկման մասնակիցներից նրանք, ովքեր պարբերաբար (այսինքն՝ շաբաթը առնվազն մեկ անգամ) սեռական հարաբերություն են ունեցել, ոչ միայն ավելի երիտարսարդ տեսք ունեին, այլ նաև իրենց ավելի երիտասարդ էին զգում: Սեքսն օգնում է պայքարել սթրեսի հետևանքների դեմ և բարելավում է քունը. քնի պակասը և անընդհատ նյարդայնությունը, ցավոք, մեզ ավելի արագ են ծերացնում: Այնպես որ, մի ծուլացեք և ավելի հաճախ երիտասարդացմամբ զբաղվեք:

Բարձրացնում է իմունիտետը

Ցանկանու՞մ եք բարձրացնել ձեր իմունիտետը 30%-ով, ուրեմն շաբաթը երկու անգամ սեքսով զբաղվեք: Այս հաճելի զբաղմունքը բարձրացնում է իմունոգլոբուլինի Ա մակարդակը, որը պատասխանատու է մարմնի՝ հիվանդություններին դիմակայելու ունակության համար: Բացի այդ, ուսումնասիրությունները հաստատել են կապը բարձր սեռական ակտիվության և ինսուլտի, սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ ձևերի և նույնիսկ SARS-ի նվազեցված ռիսկի միջև: Կարիք չկա սխտոր ուտել. կա շատ ավելի հաճելի կանխարգելիչ միջոց:


... և օգնում է նիհարել

Այնպես չէ, որ սեքսը կարող է փոխարինել մարզասրահ հաճախելուն կամ առավոտյան վազքին, բայց ահա նայեք այս թվերին` քսան րոպեանոց «սեանսը» կարող է օգնել ձեզ 96 կալորիա կորցնել: Եվ սա, ի դեպ, մի բաժակ գինի է:


Նվազեցնում է ցավի զգացումը

Արտրիտ, միգրեն, դաշտանային ցավեր... սեքսն օգնում է այս (և շատ այլ) ցավոտ վիճակներին: Ավելին, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ցավը նվազեցնելու համար նույնիսկ զուգընկեր փնտրել պետք չէ. ինքնախթանումը տալիս է նույն (և որոշ իրավիճակներում էլ ավելի լավ) էֆեկտը:

Երկարացնում է կյանքը

Որքան մեծանում ենք, այնքան ավելի կարևոր ու օգտակար է սեքսը դառնում մեր առողջության համար: Ինչպես նշվեց վերևում, այս հաճելի զբաղմունքը ամրացնում է սրտի և արյան անոթների առողջությունը: Մասնավորապես, սրտանոթային հիվանդությունը շարունակում է մնալ տղամարդկանց և կանանց մահվան ամենատարածված պատճառներից մեկը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր տարեկան գոնե մեկ անգամ սեռական հարաբերություն են ունենում (ինքնաբավարարումը նույնպես հաշվվում է) 50% -ով նվազեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը: Համաձայնվեք` սա շատ լուրջ փաստարկ է:
Դիտվել է 80769անգամ
Վերջին լուրեր