03 / Հունիս / 2021 : 10-16
Հերացիում ծնողներից մեկին փորձել են հանձնել երեք ոտք, երբ մայրն ասել է ինչու է երեք հատ՝ առանց վատ զգալու մի ոտքը վերցրել գցել են մի կողմ. դաժան մանրամասներ
Էջմիածնից զորակոչված 41 զինծառայողներից 30-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է, նրանցից ոմանք անհասկանալի հանգամանքներում գերեվարվել են, թեեւ ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվում վարկած, թե զինվորները ԱԹՍ-ի զոհ են դարձել։
Թե ինչպես են քիմիկների զորամասի զինվորները հայտնվել Զանգելանում, երբ այն արդեն մեծամասամբ գտնվել է թշնամու հսկողության տակ՝ քննությունը պետք է պարզի, սակայն փաստն այն է, որ տղաներին տեղափոխել են այնտեղ, որից հետո նրանց հետ կապը հարազատները կորցրել են։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը հայտնեց, որ Զանգելան մեկնած զինվորների խմբից կան գերեվարվածներ, որոնցից մեկը վերադարձել է հայրենիք եւս 4-ի անուն կա Ադրբեջանի կողմից հաստատված գերեվարվածների ցուցակում։
Զանգելանում անհայտ պայմաններում զոհված զինծառայողներից հինգ մարմին հուղարկավորվել է, չնայած հարազատները չեն հավատում փորձաքննության պատասխաններին։ Եւս մեկ ծնող ԴՆԹ փորձաքննություն է ուղարկել արտերկիր։
Ադոյանը վստահ է, որ նույնականացումը նույն պատասխանն է ցույց տալու, քանի որ իշխանությունները ուղիղ կապի մեջ են այլ երկրների լաբորատորիաների հետ։
Անհետ կորած զինծառայողի մայրը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող մարմիններին ու մասունքներին, նշեց, որ դիահերձարանների «բարդակի» մասին վաղուց է բարձրաձայնել, արձանագրել մի շարք փաստեր։
«Հին ամսաթվով թարմ մարմիններ են։ Քանի որ այսքան ամսում այդ ջերմաստիճանում պահված մարմինը շատ ավելի վատ վիճակի պետք է լիներ, բայց ամեն դեպքում, երբ ասում են, որ մարդիկ չեն տանում՝ ստում են։ Եթե տալիս են հարազատին մեկ ոտք՝ ինչպե՞ս տանեն, չէ որ այդ մարմինները պետք է ամբողջական լինեն»։
Դիտարկմանը, թե ԱՆ-ից մեկնաբանում են, որ հարազատները չեն ընդունում նույնականացման պատասխանները, Ադոյանը նշեց, որ նրանք պարզապես չեն կարող մաս-մաս հուղարկավորել հերոսներին։ Ադոյանը նշեց, որ հարազատներին շատ անգամ հայտնում են, որ նույնականացման հետևանքով համընկել է մեկ, կամ երկու մասունք։
«Մեր քիմիկներից մեկի երեխայի մարմինը իբրև թե ամբողջովին «հավաքել էին»։ Ծնողը Հերացիում բացում, տեսնում է՝ երեք ոտք է, ասում է ինչո՞ւ է երեք հատ, ու էդ պահին առանց վատ զգալու քննիչն ու դատաբժիշկը մի ոտքը վերցնում են գցում մի կողմի վրա՝ շպրտում են, հասկանում եք։ Դա հերոս տղայի մասունք է ու մարմին։ Ես հարազատին բացատրում եմ, որ եթե մի ոտքը հանեցին, միգուցե տղայի ոտքը գցեցին մի կողմ»։
Անահիտ Ադոյանը հայտնեց, որ ամեն անգամ մեկ մասունք տալով, հարազատները չեն կարող որոշ ժամանակ հետո հայտնաբերված մյուս մասունքներ կրկին հուղարկավորել։
Նրա արձանագրմամբ՝ ամեն անգամ, երբ ծնողները բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, փորձում են լռեցնել։ Մի քանի օրվա ընթացքում նույնականացման պատասխաններ են սկսում ստանալ։
Դիտվել է
72569անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...