Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2021 : 12-25

Լենա Նազարյանը «Իդիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին՝ ելույթից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում քննարկվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Խոսքը կանեփի արտադրության մասին է։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ դա ամենակարևոր խնդիրը չէ, որ այսօր պետք է քննարկել։

«Պարկերով լցված, նետված սենյակում, դրանից ավելի զարհուրելի տեսարան դժվար էր պատկերացնել։

Ընդհանրապես, դիերը մեր թասիբն են։ Հատկապես պատերազմի ժամանակ․ մարդիկ կյանք են զոհել, մարդիկ վիրավորել են իրենց, իրենց ընկերներին զոհաբերել են, բայց իրենց ընկերոջ դիակը հանել են, որ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ պատշաճ վերաբերմունքի չարժանանա և հիմա ստացվում է, որ մենք հիմա մազարպուրծ արել բերել ենք նույնիսկ այդ դիակները պատերազմի դաշտից ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ։

Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող է տալ և այս մեսիջի հետևանքը, չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես, երբ մենք գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում»,-ասաց Թագուհի Թովմսյանը։

Նա նշեց, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն։

Նշենք, որ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանի ելույթից հետո «Իդիոտկա» ասեց վերջինիս։

Մանարմասները՝ տեսանյութում

Դիտվել է 91607անգամ
Վերջին լուրեր