Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2021 : 15-09

Դիերի մի խմբում, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև ադրբեջանցիներ լինել. Ավանեսյան

50-ի չափ խորը վնասված մասունքներ կան,որոնք մի քանի անգամ կրկնելով փորձաքննությունները, չի հաջողվում դրանցից ԴՆԹ անջատել․ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ.

Նախարարի պաշտոնակատարը չբացառեց նաև, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ոչ հայ զինվորներին պատկանող մասունքներ։

«Իհարկե, կարող են լինել ոչ հայեր։ Այսինքն` դիերի մի խումբը, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև այդպիսի դեպքեր էլ լինեն։ Դրա համար մշտական կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի հետ, հետագայում էլ կշարունակվեն աշխատանքները ԴՆԹ-ների ճշգրտման հետ կապված։ Եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացները կիրականացվեն։ Նույնը ակնկալում ենք Ադրբեջանից»,-ասաց նախարարը։
Դիտվել է 13652անգամ
Վերջին լուրեր