Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2021 : 16-10

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Ամպրոպ 2021» զորավարժությունները

Երեւանում հունիսի 1-ից հունիսի 3-ը շտաբային բանակցություններ են անցկացվել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ջոկատների «Ամպրոպ -2021» ծածկագրով հատուկ զորավարժությունների նախապատրաստման շուրջ: Միջոցառումը տեղի է ունեցել 2021 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների եւ հրամանատարական կառավարման մարմինների համատեղ զորավարժությունների ծրագրի համաձայն: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Բանակցություններին մասնակցում էին ոստիկանության եւ շահագրգիռ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերը, Ղրղզստանի ՆԳՆ-ն, Ռուսաստանի ՆԳՆ-ն, Տաջիկստանի Հանրապետության նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալությունը եւ ՀԱՊԿ քարտուղարությունը:



Շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել եւ համաձայնեցվել են.

- վարժանքների անցկացման հայեցակարգի հիմունքները եւ կարգը,

- զորավարժությունների ղեկավար կազմի եւ զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք դրանց ժամանման ժամկետներն ու կարգը,

- ՀԱՊԿ օպերատիվ շտաբի տեղակայման կարգը եւ կազմը համատեղ հատուկ օպերացիայի անցկացման համար, ինչպես նաեւ զորավարժություններին համապարփակ ապահովման հարցերը:

Զորավարժությունների ընթացքում, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով պրակտիկ գործողություններ կմշակվեն` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների մասնակցությամբ:

Կողմերը համապատասխան արձանագրություն են ստորագրել:
Դիտվել է 20543անգամ
Վերջին լուրեր