Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2021 : 18-15

Ադրբեջանում 14 հայ գերու գործ փոխանցվել է ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։

Դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Բաքուն նրանց «ահաբեկիչ» է կոչում և հայտարարել է, որ մտադիր չեն վերադարձնել։
Դիտվել է 16351անգամ
Վերջին լուրեր