04 / Հունիս / 2021 : 13-29

Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի լրագրողներ են պայթել. կան զոհեր (լուսանկար)

Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին:

Մահացել են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Դեպքի ընթացքում վիրավորվել են մեքենայի վարորդ Էմին Մամեդովը և գյուղի բնակիչներից մեկը:
Դիտվել է 18028անգամ
Վերջին լուրեր