23 / Ապրիլ / 2020 : 11-16

Ծայրահեղ ծանր 10 պացիենտ կա, արհեստական օդափոխության վրա գտնվողներից մեկը 27 տարեկան է. Թորոսյան


Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 պացիենտ ունենք, մոտ 230 հոգու մոտ թոքաբորբ կա, արհեստական օդափոխության վրա կա 5 հոգի, նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար, կարծես թե հույսեր կան, որ կյանքը կկարողանան փրկել:

Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանն ասաց, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու, երբ թեթև դեպքերը տանը կմնան, դեռ ժամանակ կա բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար. «Սակայն, հաշվի առնելով նոր տնտեսական գործունեությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք և բոլորս  բոլոր գործողությունները շարունակենք: Թուլանալու ու զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»,-ասաց նա։

 

Դիտվել է 25035անգամ
Վերջին լուրեր