04 / Հունիս / 2021 : 15-04

Իրավաբան Ռուբինա Պետրոսյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է

yerkir.am-ը գրում է․

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը:

Ռուբինա Պետրոսյանն այն համարձակ և ազգային նկարագրով երիտասարդներից էր, որ առաջին իսկ օրվանից միացան Հայրենիքի փրկության շարժման պայքարին:

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ունի աշխատանքային փորձ պետական կառավարման համակարգի երեք օղակներում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արդարադատության նախարարություն, Ազգային ժողով, իսկ 2017 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Ռուբինան մշտապես աչքի է ընկել իր համարձակությամբ և ազգային դիմագծով, դրսևորել սկզբունքային վարքագիծ:Իր հրապարակումներում և աշխատանքներում Ռուբինան հետևողականորեն անդրադառնում է բոլոր խնդրահարույց իրավական նախաձեռնություններին՝ հնչեցնելով կառուցողական քննադատություն: Դրանցից մեկում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա նշել է. «Սա քաղաքական հարց չէ, սա մեր հետագա ֆիզիկական գոյության հարցն է: Սա մեզ վիճակված բախտորոշ ընտրությունն է՝ «Պետություն կամ Табор»»:

Ռուբինա Պետրոսյանի հայրը ճանաչված լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, Արցախյան 1-ին պատերազմի, Շուշիի ազատագրման մասնակից Վարդան Պետրոսյանն է: Ռուբինայի եղբայրները Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են»:

yerkir.am
Դիտվել է 14025անգամ
Վերջին լուրեր