Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2021 : 09-30

Հունիսի 5-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը աջակցության կարիք կունենա։ Ձեզանից պահանջվում է նրա կողքին լինել եւ ամեն րոպե քաջալերել ձեր ընտրյալին։ Նա այսօր շատ տխուր եւ միայնակ կլինի։

ՑԼԵՐ

Սիրելիի հետ շփվելիս սխալներ գործելու հավանականությունը շատ մեծ է այսօր։ Կարեւորը նա հասկանա ձեզ եւ ավելի հանդուրժող լինի ձեր խոցող խոսքերին եւ կատակներին։ Միայն այդ պարագայում կարող եք հուսալ, որ հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը նկատողություն անելոի ցանկություն կունենա, հատկապես ձեր արտաքին տեսքի մասին։ Փորձեք լսել նրան եւ համաձայնել նրա հետ, որքան էլ դժվար լինի դա։ Ավելորդ տարաձայնություններ ձեզ պետք չեն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր ընտրյալը կցանկանա որքան հնարավոր է երկար մնալ ձեր կողքին եւ որքան հնարավոր է մեծ դեր ունենալ ձեր կայքնում։ Եթե համաձայն չեք, ուրեմն միանգամից բարձրաձայնեք այդ մասին։ Այլապես ստիպված կլինեք երկար զրուցել հարաբերությունների մասին, որը երկուսիդ էլ պետք չէ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը այսօր մեծ անակնկալ ու նվերներ չի մատուցի եւ հազիվ թե կարողանա կատարել ձեր ցանկությունները։ Ուստի, աստղերը հուշում են՝ մոռացեք ձեր հորինած հեքիաթի մասին եւ ավելի իրատես եղեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր տրամադրությունը պայմանավորված կլինի եղանակով։ Եթե դրսում անձրեւ է գալիս, ուրեմն տխուր ու թախծոտ կլինեք ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ եթե արեւ կշողա, ուրեմն երջանկությունից կփայլեք նաեւ դուք։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա վերաբերեր ձեզ։ Իհարկե, չի նշանակում, որ եթե նրան ծաղկեփունջ նվիրեք, ուրեմն պետք է նույնը փոխադարձաբար ակնկալեք։ Սակայն նա նույնպես անտարբեր չի լինի ձեր նկատմամբ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հունիսի 18-ին Կարիճները գոհ չեն լինի իրենց կյանքից եւ իրենցից։ Եթե անձնական կյանքում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս կամ ձեր կատարած այս կամ այն քայլի համար զղջում եք, անկեղծորեն խոսեք այդ մասին։ Միգուցե արդեն երեկոյան ավելի հանգիստ ու հանդարտ կզգաք ձեզ եւ օրը դրականորեն կավարտեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի՞թե նա այլեւս չի սիրում ձեզ։ Այսօր բոլոր փաստերը դրա մասին կհուշեն, դուք շատ դժվարությամբ կհավատաք դրան։ Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ արագ եզրակացություններ ու որոշումներ կայացնել։ Միգուցե ձեր երկրորդ կեսի կյանքում այժմ դժվար շրջան է, եւ հենց հիմա նա պարզապես ժամանակ չունի ձեզ համար։ Խելամիտ գործեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր այն ամենն, ինչ անեք կամ ասեք, ձեր սիրելին բառացի է հասկանալու։ Սա այնքան է ձեզ զայրացնելու, որ դուք պարզապես չեք ցանկանալու նրա հետ շփվել ու փորձելու եք անել ամեն ինչ՝ նրա հետ հանդիպումից խուսափելու համար։ Բայց մի անհանգստացեք, վաղն ամեն ինչ կկարգավորվի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի պատճառով մեծ ցավ եք ապրելու, բայց դժվար թե ձեզ հաջողվի փոխել իրավիճակը։ Աստղերը հուշում են՝ ձեր սիրելիին ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա։ Կենտրոնացեք ձեր ընտրյալի դրական հատկանիշների վրա։ Չէ որ հենց դրանք են գրավել ձեզ։

ՁԿՆԵՐ

Եթե մտադիր եք ամբողջ օրը նվիրել աշխատանքին՝ անտեսելով ընտանիքն ու սիրելի էակին, զգուշացեք։ Ձեր ընտրյալին ժամանակ չտրամադրելով՝ կարող եք «արժանանալ» նրա բարկությանն ու հանդիմանություններին։ Մանավանդ, որ ձեր ջանքերն աշխատանքում չի գնահատվելու։

Դիտվել է 17376անգամ
Վերջին լուրեր