05 / Հունիս / 2021 : 12-14

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:
Դիտվել է 7340անգամ
Վերջին լուրեր