Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2021 : 18-23

Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները. Փաշինյան

Փաշինյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում, որ ընտրությունների նշանակման մասին իր հայտարարությունից ընդամենը 2 օր անց են տեղի ունեցել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային դեպքերը: Վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Դավադրությունների շատ չեմ հավատում, աշխատում եմ շատ չկենտրոնանալ, բայց փաստեր կան, որ տարօրինակ են: Ես մայիսի 10-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ամսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ շատ վտանգավոր վիճակ է՝ հորդորելով շատ զգոն, պինդ ու միասնական լինել: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ժողովուրդն ինչպես քվեարկի, այնպես էլ արդյունքները ճշգրիտ կարտահայտվեն:
Դիտվել է 16812անգամ
Վերջին լուրեր