05 / Հունիս / 2021 : 19-35

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են ։
Դիտվել է 15186անգամ
Վերջին լուրեր