Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 12-40

 

Կորոնավիրուսը մեզ հետ կլինի երկար ժամանակ․ ԱՀԿ ղեկավար

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսը մարդկության հետ կլինի երկար ժամանակ։ Այս մասին ասվում է ԱՀԿ թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ ներկայում նկատվում են կորոնավիրուսի կրկնակի բռնկման դեպքեր այն երկրներում, որոնք առաջիններից են բախվել պանդեմիային։

«Որոշ երկրներ, որոնց պանդեմիան անդրադարձել էր առաջիններից, այժմ սկսում են դեպքերի վերածնունդ գրանցել։ Մի՛ մոլորվեք, մեզ երկար ճանապարհ է սպասվում։ Այդ վիրուսը երկար ժամանակ կլինի մեզ հետ»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ մարդկությանը դեռ բարդ փորձություններ են սպասվում՝ կապված կորոնավիրուսի հետ, և որ հիմնական պայքարն առջևում է։

Դիտվել է 25289անգամ
Վերջին լուրեր