Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2021 : 15-38

«Ինտեր ակցիա»-ի սոցհարցման արդյունքներով` ընդդիմությունը կարող է հաղթել Փաշինյանին․ ընտրությունների առաջատարներն են՝ Քոչարյան, Փաշինյան, Վանեցյան


Քաղաքագետ, վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ներկայացնելով Երևանում և ՀՀ մարզերում հայաստանյան գործընկերների հետ «Ինտեր ակցիա» հանրային զարգացման կենտրոնի (Центр общественного развития «Интер-Акция») անցկացրած սոցհարցումների արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքացիների շրջանում նախընտրական տրամադրություններին: Գրում է tert.am-ը։

Ըստ այդմ` Երևանի կտրվածքով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 16,3%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը` 21,6%, «Պատիվ ունեմ» դաշինքը (Արթուր Վանեցյան)` 10,8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)` 4,2%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Էդմոն Մարուքյան)` 4,6%, «Սասնա ծռեր» կուսակցությունը` 2,1%, «Հայ ազգային կոնգրես»-ը (Լևոն Տեր Պետրոսյան)` 1,7%, առայժմ չկողմնորոշվածները` 22,6%:


Ինչ վերաբերում է մարզերին, ապա պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր»` 27,3%, «Հայաստան» դաշինք` 14,1%, «Պատիվ ունեմ» դաշինքը` 8,2%, ԲՀԿ-ն` 6,1%, ԼՀԿ-ն` 3,7%, «Սասնա ծռեր»-ը`1,3%, ՀԱԿ-ը` 0,7%, դեռևս չկողմնորոշվածները` 25,1%:

Հատկանշական է, որ հարցվածների 63%-ն ասել է, որ ընտրություններից հետո երկրի ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի, մինչդեռ 18%-ը հակառակ կարծիքին է:

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանի և կառավարության գլխավոր խնդիրներին, ապա 73%-ը համարում է երկրի անվտանգության ապահովումը, 12%-ը` տնտեսական խնդիրների հաղթահարումը, 7%-ը` կոռուպցիայի դեմ պայքարը:


Մեկնաբանելով սոցհարցումների արդյունքները` Սպիրիդոնովը նշել է, որ հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև: Նա ընդգծել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձրացել է, իշխանական կուսակցության վարկանիշը` նվազել:
Դիտվել է 28696անգամ
Վերջին լուրեր