07 / Հունիս / 2021 : 17-41
Պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը՝ Դավիթ Գրիգորյանի մասին
Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։
Yelaket.am-ը զրուցել է տարբեր քաղաքացիների հետ, որոնք տարբեր ժամանկներում առնչություն են ունեցել Դավիթ Գրիգորյանի հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանն է։ Ներկայացնում ենք վերջինիս կարծիքը Դավիթ Գրիգորյանի մասին։
«Շատ նախաձեռնող է, կամային անձնավորություն է, պատրաստակամ է բոլոր հարցերում»,- այսպես բնութագրեց
Դավիթ Գրիգորյանին պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը, ընդգծելով․ «Ոչ թե հիմա բարձրախոսի
մոտ եմ, փորձում եմ գովել իմ աշխատանքային ընկերոջը, բարեկամին, երևանցուն։ Իմ խոսքերն իրական են և վերաբերմունքս հստակ է նրա նկատմամբ»։
Պրոդյուսերը նշեց, որ բազում
տարիներ աշխատել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի
հետ, մասնավորապես «Ավելի լավ Երևան» Երևանի համայնքային ծրագրի շրջանակներում։ Նա
խոսեց Էրեբունի համայնքում իրականացված աշխատանքների
մասին, նշելով, որ դա շատ մեծ ծրագիր էր և նախկին ղեկավարը՝ Դավիթ Գրիգորյանը բոլոր
դրված խնդիրները իրականացրեց. «Էրեբունի վարչական շրջանը կարծեմ առաջինն է իր տարածքով, մենք Էրեբունի շրջանում ունեինք
երկու երաժշտական դպրոց, մի քանի ստեղծագործական կենտրոններ, մշակույթի պալատներ, որոնք
վերանորոգվել են, վերազինվել են»։
«Դավիթը, արեց ամեն ինչ, որպեսզի Էրեբունի
համայնքի բնակչությունը ունենա իր զբաղվածությունը, դա ամենակարևորն է, ապահովել երեխաների զբաղվածությունը և կրթությունը,
և տալ նրանց հնարավորություն ընտրելու մասնագիտություն»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը և
շեշտեց՝ «Ես խոսում եմ այն բնագավառի մասին,
որտեղ ես կամ, և այդ ոլոտում առկա բացերն ու խնդիրները նա կատարեց առանց դժվարությունների»։Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցը դիտեք Yelaket TV-ում
Դիտվել է
19527անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...