11 / Մայիս / 2021 : 16-43

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի և ունենաք հզոր բանակ. այդ ժամանակ մեր երկրի անվտանգությունը ապահովված կլինի․ Դավիթ Գրիգորյան

Էրեբունի շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները, քաղաքացիներ, հասարակական գործիչներ, զոհված զինծառայողների հարազատները Մայիսի 9-ին այցելել էին հարգանքի տուրք մատուցելու Եռաբլուր՝ հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակին։


«Մենք որևիցե մեկից չպետք է մուրանք փրկություն, խաղաղություն։ Խաղաղություն լինում է ա՛յն ժամանակ, երբ պատրաստ ես պատերազմի։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի և ունենաք հզոր բանակ, այդ ժամանակ մեր երկրի անվտանգությունը ապահովված կլինի։ Ես ամաչում երեխաների առաջ, որովհետև մեզանից մեծ սերունդները, ազատագրած հայրենիքը, մեր հաղթած բանակը պարգևեցին մեզ, իսկ մենք չկարողացանք պահել։ Յուրաքանչյուրս մեղավոր ենք դրա համար», - նշեց Դավիթ Գրիգորյանը՝ կարևորելով ռազմահայրենասիրական դպրոցի ստեղծումը։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի հովանավորությամբ է իրականացվել և բացվել «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը։







«Մենք պետք է ապրենք, ապրեցնենք և կրթենք մեր հաջորդ սերունդներին, որպեսզի մեր հերոսական էջերը շատանան։ Ցավոք սրտի, մեր տոները այսօր սուգ են դառել։ Մենք պետք է մեր հոգու խորքում զգանք այն ուժը, որը մեզ տվել են մեր հերոսները, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի հայրենի հողի համար։ Մենք վերադարձնելու ենք այդ տոները, իսկ ովքեր մեզանից խլել են այդ տոները, իրենք պատասխան են տալու», - Եռաբլուրում նշեց Դավիթ Գրիգորյանը և ընգծեց․

«Մենք պատմությունից հերթական անգամ դասեր չքաղեցինք ու այսօր կանգնեցինք աղետի առաջ։ Այսօր Արցախի բանակի կազմավորման տոնն է, Շուշիի ազատագրման օրն է, ցավոք, մենք հիմա կանգնած ենք մի իրականության առաջ, գրեթե չունենք Արցախ և բանակ ու չունենք Շուշի։

Մենք եկել ենք մեր Սպարապետի, մեր Մոնթեների և զոհված հերոսների առջև հատուկ երդվելու, որ վերկանգնելու ենք իրենց արժանապատվությունը։ Ապագան առանց պատիվ ունենալու չի լինում։ Ապագան մեր երեխաներն են, որ դաստիրակվում են պատվով և արժանապատվությամբ։
Էսօրվա միաբջիջները իրենց կարգախոս են ընտրել ապագան, մենք տեսանք ապագան, Եռաբլուրը, որ երկու անգամ ավելացել է։ Իրենց ապագան էն էր, որ մենք այսօր Շուշի չունենք»։
«Ռազմահայրենասիրկան դպրոցը ստեղծվել է պատերազմի ժամանակ 2020 թվականին, ստեղծել ենք երկու ընկերով, մեր ջանքերով, նախագիծը եղել է երկար ժամանակ։ Ծրագիրն իրականացնելը շատ դժվար էր, քանի որ կապված էր պետական մարմինների հետ, հնարավոր չեղավ իրականացնել։ Մենք դիմեցինք պարոն Գրիգորյանին (խմբ,-Էրեբունի շրջանի նախկին ղեկավար), ով առաջին իսկ օրվանից մեր կողքին էր, օգնեց մեզ ամեն ինչով, որի համար շնորհակալ ենք,- այս մասին ասաց «Ապագա զինվոր»ռազմահայրենասիրական դպրոցի տնօրեն Սամսոն Մուրադյանը։

Նա նաև նշեց, արդեն դպրոցում անվճար սովորում են 60-70 երեխա։ Դպրոցում սովորում են այն, ինչ վերաբերում է բանակին՝ մարտարվեստ, հրաձգություն, ֆիզիկական պատրատվածություն։





«Երեխան պետք է գիտակցի որ ապրում է այն երկրում, որը շրջափակված է թշնամիներով, պետք է լինի հզոր և ուժեղ, կայացած, ընկերասեր, պատրաստ լինի պատերազմի»-, այսպես խոսեց «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի համահիմնադիր Կարեն Պողոսյանը, ով դպրոցի սաների հետ գտնվում էր Եռաբլուրում։
«Ցավոք սրտի մեր Եռատոնը՝ այսօր դարձել է սգի օր, մենք պետք է բոլորս հիշենք այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միանշանակ մեր սրտերում են»,- իր խոսքում նշեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը և ընդգծեց, որ իր պարտքն է գտնվել այստեղ՝ Եռաբլուրում։



«Ժամանակավոր կորցրեցինք մեր փառահեղ հաղթանակները, որով փառավորված ամեն տարի մայիսի 9-ին մենք նշում էինք, և մայիսը մեզ համար Եռատոն էր։ Ես կարծում եմ, որ այս օրը կարելի է բնորոշել և տալ մի խոհրդավոր անվանում՝ հայ զինվորի ոգեկոչման օր՝ բոլոր ժամանակների հայ զինվորի։ Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք շատ կռիվներ, մարտեր, պատերազմներ, ճակատամարտեր, եղել է որ չենք հաղթել, բայց չենք ծնկել»,- ասաց ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը, ով նույնպես Եռաբլուրում էր։

«Մեր երկրին պետք է հզոր բանակ, արդյունաբերության լավացում և հզոր կառավարիչ»․ Արթուր Ծատուրյան «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սան։
«Պատերազմը որ սկսվեց, ես, մտածեցի, որ պետք է դառնամ զինվոր, հետախույզ, որ մեր զոհված տղաների մուռը հանեմ, երբ սկսեցի հաճախել դպրոց՝ ինքս էլ զգացի, թե ինչ փոփոխություններ ունեցա», -ասաց դպրոցի սան Լևոն Ստեփանյանը։

Իսկ Կարինե Զարգարյանն էլ, ով նույն դպրոցի սան է, նշեց․ «Սովորում ենք մարտարվեստ, որ կարողանանք տիրապետել հնարքներին, սովորում են մեր թշնամու լեզուն՝ ադրբեջաներեն և անպայման մեր թշնամու տեղը ցույց ենք տալու, եթե ինչ որ դժվարություն է լինում, հաճույքով ենք անում, որովհետև մեր հայրենիքի ապագայի համար ենք սովորում»։


«Այ ծրագիրը մեզ ավելի քան հայրենասեր է դարձնում»․ Մերի Պողոսյան «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սան

Ավելի մանրամասն դիտեք Yelaket TV-ի տեսանյութում։

Կարդացեք նաև՝ Անդառնալի են միայն մեր տղաները, որոնք արյուն թափեցին, որոնք զոհվեցին․ Դավիթ Գրիգորյան
Դիտվել է 124627անգամ
Վերջին լուրեր