07 / Հունիս / 2021 : 17-41

Պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը՝ Դավիթ Գրիգորյանի մասին

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։
Yelaket.am-ը զրուցել է տարբեր քաղաքացիների հետ, որոնք տարբեր ժամանկներում առնչություն են ունեցել Դավիթ Գրիգորյանի հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանն է։ Ներկայացնում ենք վերջինիս կարծիքը Դավիթ Գրիգորյանի մասին։

«Շատ նախաձեռնող է, կամային անձնավորություն է, պատրաստակամ է բոլոր հարցերում»,- այսպես բնութագրեց Դավիթ Գրիգորյանին պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը, ընդգծելով․ «Ոչ թե հիմա բարձրախոսի մոտ եմ, փորձում եմ գովել իմ աշխատանքային ընկերոջը, բարեկամին, երևանցուն։ Իմ խոսքերն իրական են և վերաբերմունքս հստակ է նրա նկատմամբ»։
Պրոդյուսերը նշեց, որ բազում տարիներ աշխատել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ, մասնավորապես «Ավելի լավ Երևան» Երևանի համայնքային ծրագրի շրջանակներում։ Նա խոսեց Էրեբունի համայնքում իրականացված աշխատանքների մասին, նշելով, որ դա շատ մեծ ծրագիր էր և նախկին ղեկավարը՝ Դավիթ Գրիգորյանը բոլոր դրված խնդիրները իրականացրեց. «Էրեբունի վարչական շրջանը կարծեմ առաջինն է իր տարածքով, մենք Էրեբունի շրջանում ունեինք երկու երաժշտական դպրոց, մի քանի ստեղծագործական կենտրոններ, մշակույթի պալատներ, որոնք վերանորոգվել են, վերազինվել են»։ «Դավիթը, արեց ամեն ինչ, որպեսզի Էրեբունի համայնքի բնակչությունը ունենա իր զբաղվածությունը, դա ամենակարևորն է, ապահովել երեխաների զբաղվածությունը և կրթությունը, և տալ նրանց հնարավորություն ընտրելու մասնագիտություն»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը և շեշտեց՝ «Ես խոսում եմ այն բնագավառի մասին, որտեղ ես կամ, և այդ ոլոտում առկա բացերն ու խնդիրները նա կատարեց առանց դժվարությունների»։
Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցը դիտեք Yelaket TV-ում
Դիտվել է 18565անգամ
Վերջին լուրեր