Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2021 : 20-03

Այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։

Դիտվել է 12396անգամ
Վերջին լուրեր