08 / Հունիս / 2021 : 21-03

Հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպը 1 շաբաթ առաջ է տեղի ունեցել. ՊՆ

Գեղարքունիքի մարզում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպը մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել,, տեսանյութը նոր չէ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորականները ծեծի էին ենթարկում հայ զինծառայողին։


Հիշեցնենք՝ դեռեւս հունիսի 2-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետեւանքով հայ երկու զինծառայող թեթեւ մարմնական վնասվածք է ստացել։

Դիտվել է 20883անգամ
Վերջին լուրեր