09 / Հունիս / 2021 : 11-03

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն` առողջացած, 4474-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 3530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 81 առողջացած և 11 մահվան դեպք:
Դիտվել է 10803անգամ
Վերջին լուրեր