10 / Հունիս / 2021 : 09-32

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը:

Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունը Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում:


Այս առումով ուշագրավ է, որ խնդրին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որը նախկինում մշտապես խուսափում էր որեւէ կարծիք արտահայտել հիմնահարցի վերաբերյալ: Մյուս կողմից էլ փաստ է, որ վերջինս Եվրոպայում Թուրքիայի ամենամերձավոր գործընկերն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 7822անգամ
Վերջին լուրեր