10 / Հունիս / 2021 : 18-29

Աննա Հակոբյանի նոր գրառումը

Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ժողովուրդ, իմ վերջին գրառում-լուսանկարի հերոսուհին Ազատանցի էր, աշխատում է Ազատանի մշակույթի տանը եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ է վաճառում։

Նրա տունը գտնվում է եկեղեցու հարեւանությամբ, ու պատին ամուսնուս նկարով մեծ քարոզչական պաստառ էր, ինչի հետ կապված համայնքապետարանի հետ խնդիրներ է ունեցել:)

Նա մեզ եկեղեցում երկու սպիտակ մեծ մոմ նվիրեց, խնդրեց՝ անպայման վառենք, որպեսզի միասին «հավերժ ծերություն» ունենանք(լուսանկարը հրապարակել եմ):

Բացի այդ ինձ հրավիրեց իր տուն՝ սուրճի, ես էլ ասացի, որ մեծ հաճույքով կընդունեի հրավերը, բայց վարչապետն այդ ընթացքում կավարտի Ազատանի ընտրողների հետ հանդիպումը, ինձ կթողնի ու կգնա:)

Ծանոթացա նաեւ նրա աղջկա հետ, ում անունը նույնպես Աննա էր, երկու սիրուն երեխա ուներ, ու տան հետ կապված խնդիր, քանի որ բնակվում են նախկին մանկապարտեզի տարածքում եւ սեփականության վկայական չունեն։

Այս ամենը գրեցի, որովհետեւ մտահոգված նամակներ եմ ստանում նախորդ փոստիս հետ կապված։ Մի անհանգստացեք, սիրելիներ, ես հիշում եմ բոլորին ում հետ, որ շփվում եմ, եւ այն ամենը, ինչ ինձ ասվում է։

Բնականաբար՝ հիշում եմ նաեւ, թե ինչ էր ասում ինձ մեր հերոսուհին նախորդ փոստի լուսանկարի պահին, ուղղակի, հասկանում եք՝ այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի։

«Չեմ հիշում այս կինն ինչ էր ասում, բայց վստահ էր ասում»,- այս մասին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկար։



Դիտվել է 46604անգամ
Վերջին լուրեր