10 / Հունիս / 2021 : 20-26

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։
Դիտվել է 13916անգամ
Վերջին լուրեր