11 / Հունիս / 2021 : 18-58

Հակոբ Արշակյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը մեկնաբանելով իրեն ծեծի ենթարկելու լուրերը՝ հայտնեց, որ ինքը չի տուժել և ամեն ինչ նորմալ է: Այս մասին նա հայտնեց Արաբկիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ:

«Որոշ սուտ լուրեր են տարածվել, թե իբր հունիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՔՊ կուսակցության որոշ անդամներ վնասվել են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արաբկիրի բակերից մեկում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, փորձել են խոչընդոտել մեր քայլերթը, իրազեկման ակցիաները, սակայն ամեն ինչ նորմալ է, չեմ տուժել, որևէ մեկը չի տուժել: Մենք շարունակել ենք իրականացնել մեր քայլերթը բակերում և այսօր էլ կրկին մեկնարկել ենք արշավը Արաբկիր վարչական շրջանից»,- նշեց Արշակյանը:

Դիտվել է 16110անգամ
Վերջին լուրեր