Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 09-23

Հունիսի 12-ի աստղագուշակ

Խոյ

Հաջողությունը ձեզ հետապնդում է: Այսօր կարող եք զբաղվել ցանկացած կիսատ մնացած հարցով, քանի որ այն հաջող ավարտ կունենա:

Ցուլ

Աշխատավայրում փորձեք զսպել ձեր էմոցիաները, կառաջանան հարցեր, որոնք ձեզ հունից կհանեն, բայց զսպեք ձեզ, հակառակ դեպքում, ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա:

Երկվորյակ

Լարված օր է սպասվում ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Փորձեք դատել սառը գլխով և վեճի չբռնվել:

Խեցգետին

Ռիսկի դիմելու ժամանակն է: Դուք սովոր եք տեղում դոփել և խաղաղ կյանքից հաճույք ստանալ, բայց այդ եղանակով ոչ մի հաջողության չեք հասնի:

Առյուծ

Նախաձեռնողականությունը ձեր ձեռքը վերցրեք, փորձեք հատկապես ձեզ վերաբերող հարցերը ինքներդ լուծել, թույլ մի տվեք այլ մարդու խառնվել ձեր գործերին:

Կույս

Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի անակնկալ կամ շատ դրական լուր կլսեք:


Կշեռք

Փորձեք հեռու մնալ նեգատիվ մարդկանցից, դուք առանց այդ էլ լարված եք, տհաճ մարդկանց հետ շփումը ավելի կխորացնի ձեր լարվածությունը:

Կարիճ

Թույլ մի տվեք ձեզ իշխեն, ճիշտ է, դուք էլ իշխող բնավորություն ունեք, բայց կա մեկը, որը փորձում է կառավարել ձեզ:

Աղեղնավոր

Փորձեք գործել միայնակ հատկապես աշխատավայրում, դուք ձեր գործընկերների փոխարեն հաճախ եք գործ անում, ինչը խանգարում է ձեր առաջընթացին:

Այծեղջյուր

Չպետք է թուլանալ, ճիշտ է, դուք հոգնած եք, բայց փորձեք վերականգնել ուժերը, մի փոքր էլ դիմանալ դժվարություններին, քանի որ կյանքի սպիտակ գիծը մոտ է:

Ջրհոս

Օրը բարենպաստ է սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի համար, իսկ եթե միայնակ եք, չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Ձկներ

Աշխատավայրում լուրջ փոփոխություններ են սպասվում՝ դրական առումով: Ձեր աշխատասիրությունը կգնահատվի:
Դիտվել է 16290անգամ
Վերջին լուրեր