12 / Հունիս / 2021 : 15-07

Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը. «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյան

«Սահմանապահ՝ նաև մահից հետո

2020թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին: Շատերի համար դա վերջին պատերազմն էր: Ոմանք, սակայն, կշարունակեն մահից հետո էլ մնալ առաջնագծում՝ իրենց քարեղեն ներկայությամբ»:

Դիտեք Արցախի հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը՝ Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանին և Արագած Ավանեսյանին հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունից։

Աշխարհազորայինները պատմում են տեղի ունեցած կատաղի մարտից, ինչպես են Եղնիկներում 9 հոգով մարտ տվել, անձնուրաց կռվել կատաղի մարտում և հերոսաբար զովել մեր տղաները, և ինչպես է թշնամին տալով հարյուր զոհ դիմել փախուստի, որից հետո թշնամին 4 օր դի է հավաքել «ՈւԱԶ»-ով։

«Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը»,- իր խոսքում նշեց «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանը։

Նշենք, որ խաչքարի տեղադրման մտահղացման հեղինակը մարտական գործողությունների մասնակից, աշխարհազորայինների նույ գումարտակի հրամանատար Արտակ Առստամյանին է, նա իր խոսքում նշեց․ «Երբ հասանք տղաները արդեն զոհվել էին և ես մտածեցի, եթե ողջ մնամ, պետք է անպայման հիշատակ թողնեմ այս վայրում»։

Խաչքարը կանգնեցվել է մարտական գործողությունների վայրից քիչ հեռու։

Առավել մանրամասն տեսանյութում․



Դիտվել է 40454անգամ
Վերջին լուրեր