12 / Հունիս / 2021 : 17-25

Հադրութի շրջանում այսօր հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։
Դիտվել է 15386անգամ
Վերջին լուրեր