14 / Հունիս / 2021 : 11-53

Բաքվում հրապարակվել է Արցախում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանիվարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Հայտնի է, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

Դիտվել է 21210անգամ
Վերջին լուրեր