14 / Հունիս / 2021 : 13-34

ՌԴ խաղաղապահների գործունեությունն էֆեկտիվ է. Բակո Սահակյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը էֆեկտիվ է գնահատում։ Այս մասին հայտնում է «wargonzo» նախագիծը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը նշել է, որ խաղաղապահներն օպերատիվ կերպով արձագանքում են խնդրահարույց իրավիճակներին, որի շնորհիվ հաջողվել է վստահելի հարաբերություններ հաստատել տեղի բնակչության հետ։

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ռուս-հայկական միջազգային «Լազերային ակումբի» 4-րդ հանդիպմանը, որն այսօր տեղի է ունենում Երեւանում:
Դիտվել է 6740անգամ
Վերջին լուրեր