14 / Հունիս / 2021 : 15-29

Որպես հայ տղամարդ, եթե չափանիշներով 10 «բալային» չափանիշ լինի, ես Դավիթ Գրիգորյանին 10 կտայի․ Անուշավան Այվազյան

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Yelaket.am-ը զրուցել է Անուշավան Այվազյանի հետ, ով նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ։ Ներկայացնում ենք Այվազյանի կարծիքը Գրիգորյանի մասին։

«Դավիթ Գրիգորյանինճանաչում եմ 95-96 թթ,Էրեբունու հարկային տեսչությունից, որտեղ միասին աշխատում էինք։ Իրար հետ մոտավորապես աշխատելեն 4 տարի։ Դավիթ Գրիգորյանը լավ մասնագետ է և վստահելի գործընկեր»-, նշեց Անուշավան Այվազյանը։

«Ընտանիքին նվիրած, հայրենասեր մարդ է։ Միայն դրականը կարող եմ ասել նրա մասին։ Տարիների ընթացքում, բնականաբար շատ մարդկանց հետ ես շփվում, և շատերը մաղվել են, մաղվելու ընթացքում մնում են միայն ամենալավերը։ Ու էնպես է ստացվել, որ տարբեր ուղղություններով տարբեր պաշտոննների ենք անցել, բայց դա չի խանգարել մեր ընկերությանը, և մեր ընտանիքներով շարունակել մեր բարեկամությունը»,- նշեց Այվազյանը և շարունակեց․ «Աշխատանքի մեջ խստությունը գալիս է պարտականությունների կատարումից, եթե դիմացինդ պարտականությունը ճիշտ է կատարում, բնականաբար, իր մոտ խստության առանձնապես առիթ էլ չի տալիս։ Իսկ Եթե դիմացինդ թերությունով է մոտենում աշխատանքին, բնականաբար, էս դեպքում ցանկացածը մարդ է խստապանջությունը պարտադրում է աշխատակցի նկատմամբ։ Ցանկացած աշխատանքի մեջ ամենակարևորը ազնվությունն է, եթե ինչ որ խնդիր կա, ավելի լավ է իր հետ կիսվես, քան թե փորձես ինչ որ լուծում և ավելի բարդացնես»։

Որպես հայ տղամարդ, եթե չափանիշներով 10 «բալային» չափանիշ լինի՝ ես Դավիթ Գրիգորյանին 10 կտայի, իր խոսքում նշեց Այվազյանը և հավելեց․ «Առաջին չափանիիշը որպես հայր՝ մեր ընկերության մեջ ամենաշատ երեխաներն ինքն ունի և երկրորդը իր նվիրվածությունը ընտանիքին և երեխաներին, միանշանակ երևում է տարիների ընթացքում»։
Դիտվել է 34159անգամ
Վերջին լուրեր