Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 17-54

Արցախում կորոնավիրուսով վարակվելու ևս 1 դեպք է հաստատվել



Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական կենտրոնից:

«ԱՀ առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, որը ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»:

 

Արցախի տեղեկատվական կենտրոն

Դիտվել է 15190անգամ
Վերջին լուրեր