17 / Հունիս / 2021 : 12-09

Ադրբեջանական բեռնատարը Քաշաթաղում ձորն է ընկել․ ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Երեկ ժամը 16:40-ի սահմաններում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քաշաթաղի՝ Լաչինի շրջանում ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության Ղուբաթլու» սահմանային դիվիզիայի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Զորամաս վերադառնալիս բեռնատարը, կորցնելով կառավարումը, ընկել է ձորը։

Պատահարի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները՝ ավագ լեյտենանտ էլմեդդին Նասիբովն ու ենթասպա Ջամալ Ջամալլին։ Դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն։

Դիտվել է 67400անգամ
Վերջին լուրեր