29 / Փետրվար / 2020 : 10-05

«Action Land»-ը կետրոն է, որտեղ և կարող են թվային խաղեր խաղալ, և նշել ծննդյան տոներ

Մի փոքր ձեր մասին

-Ես Էլենն եմ՝ մայր, կին, քույր, ընկերուհի ու միևնույն է խենթ աղջիկ:

Ինչպե՞ս ծնվեց «Action Land» մանկապատանեկան կենտրոնի գաղափարը:  

-Գաղափարի մի մասն ամուսնուս շնորհիվ է: Նա անհավանական ստեղծարար մարդ է, ու մի օր տղայիս հետ մանկական թվային խաղ խաղալիս ինչ-որ բանից դժգոհ մնալով՝ որոշեց, որ պիտի թվային խաղ ստեղծի ու ստեղծեց: Ես էլ որոշեցի ավելի զարգացնել ու ստեղծել մի կենտրոն, որտեղ ոչ միայն խաղերը կլինեն այլ նաև մանկական ելույթներ, մրցույթներ, երեխաների ստեղծագործական զարգացմանը նպաստող զբաղմունքներ:

«Action Land»-ը դպրոց է, խաղասրահ, թե՞ սրճարան:

-Այն կետրոն է, որտեղ և կարող են թվային խաղեր խաղալ, և նշել ծննդյան տոներ ու այլ մանկական իրադարձություններ, մասնակցել ժամանակ առ ժամանակ կազմակերպվող մրցույթներին, միջոցառումներին և այլն:

Գիտենք որ պատրասվում եք երկրորդ անգամ մայրանալ, ինչպե՞ս եք կարողացել այդ կարգավիճակում այդքան մեծ բեռ վերցնել Ձեր ուսերին:

-Անկեղծ ասած ինքս էլ վախենում էի, որ չեմ կարողանա միայնակ ամենինչ կազմակերպել, բայց ընտանիքիցս բացի ինձ օգնության հասան ընկերներս: Ինձ հետ հավասար ջանացել են օրինակ Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան ովքեր օգնել են անգին խորհուրդներով: Հիշում եմ, երբ մի պահ մոլորվել էինք թե ինչպես ձևավորել բեմը կամ ընտրել համապատասխան սարքավորումները օգնության հասավ Վահագնը ու փրկեց մեզ մոլորությունից :)))

Անասհաման շնորհակալությունս Լիլի Ավագյանին, առանց ում անհնար կլիներ իրականացնել բացման արարողությունը: Իմ ընկերներից բոլորն են օգնել ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին:

Դիտվել է 13161անգամ
Վերջին լուրեր