18 / Հունիս / 2021 : 13-15

Ուրիշի հաշվին լավություն մի արա․ Արա Զոհրաբյան

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն այսօր Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին համարը զբաղեցնող Արա Զոհրաբյանն է։

«Ինչո՞ւ ենք այս վիճակում հայտնվել, կարճ նշեմ, մենք բարոյական արժեքներից՝ Աստծուց հեռացել ենք ու հայտնվել ենք այս վիճակում, և մեր խնդիրը, մեր միսիան պետք է լինի մարդկանց արթնացնելը»,- իր խոսքում նշեց Արա Զոհրաբյանը։

« Հասարակության մեծ մասը ուզում է խաղաղ ապրել, և բնականաբար հավատում է, որ ադրբեջանցիների հետ այս պայմաններում, հաշտվելը, զիջելը, բերելու է խաղաղ կյանքի, բայց երբ, որ ժամանակը առաջ տանք և տեսնենք ինչ է հաջորդելու, և իրենց, և մեզ ինչ են անելու, ես վստահ եմ, որ մեկ վայրկյան հետո կարգելեն, չեն թույլատրի»,- նշեց Արա Զոհրաբյանը անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին։

Լուսանկարում՝ «Զարթոնք» կուսակցության նախընտրական ծրագրից հատված հայի կերպարի վերաբերյալ։


Արա Զոհրաբյանը հաղորդման ընթացքում անրադառնում է ազգային արժեքներին, թե ինչպես են ապազգային ծրագրերը վատ անդրադառնում հոգևոր աշխարին, հայաստանյան ներկայիս իրավիճակին, ընտրություններին, «Զարթոնք» կուսակցության նախընտրական ծրագրին, մարդու իրավունքների, հայկական եկեղեցու դեմ իրականացված հալածանքներին, և ինչո՞ւ են իրենց կուսակցությունը անվանել «Զարթոնք»։


Արա Զոհրաբյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք YelaketTV -ում
Դիտվել է 11669անգամ
Վերջին լուրեր