Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2021 : 16-04

Կոչ եմ անում ընտրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը և դուք երբեք չեք զղջա ձեր որոշման համար․ Խաչիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի ընկերներ, գործընկերներ ու հարազատներ.
Մինչև պատերազմը 1998թ-ից սկսած ցուցաբերել եմ հասարակական ակտիվություն շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության ոլորտներում, 2004թ-ից ցուցաբերել եմ մասնագիտական ակտիվ գործունեություն կրթության ոլորտում, այնուհետև նաև շրջակա միջավայրի պաշտպանության ու տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտում: Հեղինակել եմ և համահեղինակ եմ հանդիսացել բազմաթիվ օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերի, էական դերակատարություն եմ ունեցել ոլորտային կոնկրետ գործընթացների արդյունավետ իրականացմանը, միջազգային համագործակցության և նրանց ՀՀ-ի ամդամակցության հարցերում:

Մշտապես հավատացած եմ եղել, որ մասնագիտական պայքարն ու գործունեությունը բավարար կլինեն երկրում առկա բացերը վերացնելու կամ կանխելու համար, սակայն ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ այս աստիճան հնարավոր կլինի անդամալուծել մեր երկիրն ու պետական կայացած համակարգերը:



Պատերազմից հետո մտահոգված քաղաքացիներով որոշել ենք մեզանից կախված ամեն ինչ անել մեր պետականության պահպանման համար:
Գործող իշխանավորների թշնամասիրության ներքո թշնամին իր ագրեսիվ երազանքները չի էլ փորձում թաքցնել:
Պառակտման, քաոսի և հուսահատության այս մթնոլորտում, թշնամու կողմից մեզ ոչնչացնելու համար պարարտ հող է ստեղծված:
Այս շարժառիթով ենք գաղափարակիցներով ստեղծել «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռությունը, որը 2021 թվականի ապրիլի 29-ի հիմնադիր ժողովում վերածվեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության:
Եվ մենք առաջադրվել ենք ԱԺ արտահերթ ընտրություններում 4-րդ համարի ներքո:
Կոչ եմ անում ընտրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը և դուք երբեք չեք զղջա ձեր որոշման համար:

Հ․Գ․ Յուրաքանչյուրիդ քվեն կարևոր է. . .»։


«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հետ առնչվող նյութերին ծանոթացեք ստորև

https://yelaket.am/am/article/17831/

https://www.youtube.com/watch?v=BpkSoQAt90k


Դիտվել է 21247անգամ
Վերջին լուրեր