18 / Հունիս / 2021 : 20-06

Հուսով եմ, որ քվեախցիկ մտնելիս մեր ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի և կընտրի այն ուժերին, որոնք գերնապատակ են հռչակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը․ Պատգամավորի թեկնածու


«Որպես քաղաքացի մեզանից յուրաքանչյուրիցս պահանջվում է լինել մաքսիմալ հանդուրժող և հարգալից միմիյանց նկատմամբ։ Հարգանքն ամենակարևոր բանն է, որ թերևս այսօր մեր կյանքում պակասում է»,- մեզ հետ զրույցում նշեց ինժեներ-տնտեսագետ, կառավարման փորձագետ, ներքին հսկողության և մոնիթորինգի մասնագետ, ֆինանսա-վարկային ոլորտի մասնագետ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արշակ Սարգսյանը, ընդգծելով, որ վերջին տասնամյակներում, մեր քաղաքացիների և հանրության մեջ նկատելիորեն պակասել է կրթության կարևորելը։

Իր խոսքում Արշակ Սարգսյանը նաև կարևորեց․ «Փոխադարձ հարգանքի և փոխադարձ հանդուժողականության վրա հիմնված համակեցության ընդունված կանոներով ապրելը մեր հասարակության մոտ դեռևս չի ստացվում»։

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին՝ Արշակ Սարգսյանը, հույս հայտնեց, որ ընտրությունները տեղի կունենան առանց սադրանքների և խոչընդոտների, առանց վատ զարգացումների։

«Ընտրություններին մասնակցող ուժերից շատերը, այսօր, ցավոք, չեն ծառայում պետությանը, չեն առաջնորդվում ազգային շահերով, չեն առաջնորդվում հայոց պետականության ամրապնդմամբ, այլ Հայաստանի ինքնիշխանությունը ընտրությունների մասնակից շատ ուժերի համար ունի զրոյական արժեք, առաջնորդվում են նեղ անձնական կլանային շահերով»,- նշեց պատգամավորի թեկնածուն։

Նա հույս հայտնեց, որ քվեախցիկ մտնելիս մեր ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի և կընտրի այն ուժերին կամ դաշինքներին, որոնք առաջնորդվում են պետականության շահերով, որոնք, գերնապատակ են հռչակել Հայաստանի ինքնիշխանությունը։

Նշենք, որ Արշակ Սարգսյանը Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության Ղեկավար մարմնի անդամ է, և
Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքի միասնական ցուցակով առաջադրված է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։

Արշակ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Yelaket TV-ում
Դիտվել է 9558անգամ
Վերջին լուրեր