19 / Հունիս / 2021 : 11-18

«7 տարի առաջ իմ սիրելի Արմեն Գերասիմովիչի շնորհիվ ես ապրեցի ու ոտքի կանգնեցի անվասայլակից»․ Գայանե Փայտյանը Արմեն Չարչյանի մասին

Կյանքն ինձ երկու անգամ առերեսել է մահվան հետ։ Էդպես է ստացվել։ Առաջին անգամ 7 տարի առաջ էր՝ 2014 ի փետրվարին։ Երկու կլինիկաների բժիշկները միաբերան պնդեցին վատագույն ախտորոշումը...Հուսահատ փնտրտուքը ինձ ու հարազատներիս հասցրեց Չարչյանի մոտ։

Չմանրամասնելով եղելությունը, միայն կասեմ, որ 7 տարի առաջ իմ սիրելի Արմեն Գերասիմովիչի շնորհիվ ես ապրեցի ու ոտքի կանգնեցի անվասայլակից։ Ինքը իմ անփոխարինելի Չարչյանն է, իմ բժիշկն է, ես ապահով եմ ու հպարտ։


Մի դրվագ երբեք չեմ մոռանա. 10 տարվա սպասումից հետո, երբ 4 տարի առաջ Էրեբունի բ/կ֊ում ծնվեցին աղջիկներս, առավոտյան շատ շուտ ինձ զանգեց Չարչյանը։ Ձայնը չճանաչեցի «Գայ, Գայ ջան, հենց նոր իմացա հրաշք լուրը, գիտե՞ս, ես ուժեղ մարդ եմ, բայց հուզմունքից բառերս չեմ կարողանում իրար կապել...Գայ, դու հիմա պարտավոր ես առողջ լինել, դու երկու գեղեցկուհու մամա ես...»։ Հզոր ու թիկնեղ Չարչյանն, ինձ թվաց, ուրախությունից լացում էր.... Ոչ մի քաղաքականություն, ինձ մարդն է հետաքրքիր։ Արմեն Գերասիմովիչ ջան, հարազատ մարդ, Ձեզ շատ եմ սիրում։

Լուսանկարը և գրառումը՝ Գայանե Փայտյանի
Դիտվել է 203770անգամ
Վերջին լուրեր