19 / Հունիս / 2021 : 11-30

«Գիտեմ, որ Արմեն Չարչյանն անձամբ փրկել է հազարավոր կյանքեր»․ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Արմեն Չարչյանի մասին

«Գիտեմ, որ օրենքի առաջ հավասար ենք բոլորս։

Գիտեմ, որ հրապարակված ձայնագրությունն անշուշտ խնդրահարույց է։

Գիտեմ, սակայն, որ Արմեն Չարչյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի առողջության պահպանմանն ու վերականգնմանը։

Գիտեմ, որ Արմեն Չարչյանն անձամբ փրկել է հազարավոր կյանքեր։

Գիտեմ, որ մանկական տարիքից երազել եմ դառնալ հենց Արմեն Չարչյանի պես բժիշկ...

Գիտեմ, որ բացարձակ չեմ կիսում Արմեն Չարչյանի քաղաքական հայացքներն ու երբեք ձայն չեմ տա այն քաղաքական թիմին, որի կազմում է այսօր պրոֆեսոր Չարչյանը։

Գիտեմ նաև, որ հազարավոր կյանքեր փրկած ու սերունդներ կրթած բժիշկ–գիտնականի պարագայում թույլ տրված սայթաքումը պետք է դիտարկվի մեկ այլ՝ օրենքից վեր հարթության մեջ։

Արմեն Չարչյանն իմ ուսուցիչն է։

Արմեն Չարչյանն իմ ավագ ընկերն է։

Արմեն Չարչյանն իմ եղբայրն է։

Գրողը տանի այս քաղաքականություն կոչված չարիքը...»

Գրառումը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի էջից
Դիտվել է 109896անգամ
Վերջին լուրեր