Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունիս / 2021 : 15-10

Երևանում ԱՄՆ հատուկ ջոկատայինները պատրաստվում են հետ մղել դեսպանատան վրա հնարավոր հարձակումը․ Պեգով

Hraparak.am-ը գրում է․

«Ռուսական «ՎարԳոնզո» (WarGonzo) ռազմալրագրողական նախագծի տեղեկություններով՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նախապատրաստվում է հետընտրական զարգացումներին։

«Մինչ հունիսի 16-ը ԱՄՆ դեսպանատանը մշտական ​​հերթապահություն էր իրականացնում «Ծովային կատուներ»-ի մեկ մասնաճյուղ. այժմ այնտեղ տեղափոխվել է լրացուցիչ դասակ (մոտ 30 մարտիկ): Ընդհանուր առմամբ, այս պահին Երևանում այժմ աշխատում են ԱՄՆ հիսուն էլիտար հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց թվում կան նաև մի քանի պրոֆեսիոնալ դիպուկահարներ»,- գրել է ռուսական նախագիծը։




«Մենք այստեղից ունենք բացառիկ նորություներ, բացառիկ մանրամասներ, որոնք մենք ստացել ենք ուժային կառույցներում մեր աղբյուրներից։ Ամերիկյան դեսպանատունը բառացիորեն հունիսի 16-ին զորավարժությունների շարք է անցակցրել իր տարածքում, այստեղ է ժամանել ԱՄՆ ծովային հետևակայինների լրացուցիչ ջոկատ՝ մոտ 30 անձ։ Նրանք ժամանել են միջին ծանրության սպառազինությամբ՝ գնդացիրներ, իհարկե «Մ16»-ներ [ինքնաձիգ] են, դիպուկահար հրացաններ, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ու հատուկ միջոցներ, այսպես ասենք, ամբոխի հարձակումը հետ մղելու համար», - ԱՄՆ դեսպանատան դիմացի մայթին նկարահանված տեսանյութում ասում է նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով ակտիվ լուսաբանում էր թե՛ հուլիսին Տավուշյան բախումները, թե՛ Արցախի 44-օրյա պատերազմը։

Ըստ Պեգովի՝ մոտ 1000 հոգու հնարավոր հարձակման հաշվարկով ԱՄՆ ռազմական մասնագետները պատրաստություն են տեսել՝ խորհրդրանական ընտրությունների արդյունքերով պայմանավորված հնարավոր անկարգությունների համար»։

Դիտվել է 71038անգամ
Վերջին լուրեր