19 / Հունիս / 2021 : 22-40

Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում

Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում՝


‼️Ստուգեք, որ ձեզ տան բոլոր քվեաթերթիկները, փաթեթը կազմեն ձեր աչքի առաջ, այլ ոչ նախապես և և ճիշտ հերթականությամբ լինեն քվեաթերթիկները։


‼️Ստուգեք, որ ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի կամ ձեր ծրարի վրա որևէ կողմնակի նշում չլինի գրիչով, մատիտով, թանաքով, շրթներկով և այլն։ Նման բան հայտնաբերելու դեպքում պահանջեք նորը և հետևեք, որ հները ուտիլիզացվեն։


‼️Մի ծալեք ձեր քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց։ Ուշադիր եղեք, որ չվնասվի։ Եթե քվեարկելուց վնասել եք թերթիկը, հանձնաժողովի նախագահը այն մարում է և ստանում եք նոր փաթեթ։


‼️Ձեր քվեաթերթիկի վրա պետք է պարտադիր կպցնեն ակցիզ արկղի մեջ գցելուց առաջ։


‼️Չօգտագործված քվեաթերթիկները նետում եք համապատասխան արկղը, կարող եք նախապես դրանք պատռել։ Դուրս հանել այդ քվեաթերթիկները ընտրատեղամասից չի կարելի։


‼️Եթե ունեք օգնության կարիք ընտրողների մատյանը ստորագրելուց, կարող եք խնդրել օգնություն կողմնակի անձանցից, բացի հանձնաժողովի անդամներից։ Քվեարկելուց ձեզ կարող է օգնել կարիք եղած դեպքում այլ քվեարկող, չեզոք անձ։ Ուշադիր եղեք, որ չուղղորդի ձեզ։


‼️Եթե նկատում եք խախտումներ, ապա դիմեք նաև դիտորդական առաքելություն իրականացնող անձանց տեղում կամ առցանց։ Կարող եք գրել նաև ինձ, ես կապի մեջ կլինեմ։


‼️Ինչ խախտումներ կարող է նկատեք։
- Այլ անձի փոխարեն ստորագրություն
- Ընտրացուցակում ձեր բնակարանում գրանցված անհայտ կողմնակի անձինք և այլ անճշտություններ
- Միտումնավոր վնասված քվեաթերթիկներ
- Քվեարկության ուղղորդում հանձնաժողովի անդամի կամ այլ ընտրողի կողմից
-Քվեարկության գաղտնիության խախտում
- Պետական մեքենայով քվեարկողների տեղափոխում
և այլն։

Եղեք զգոն։ Անպայման գնացեք քվեարկելու և տեր կանգնեք ձեր ձայնին։ Հաջողություն վաղը բոլորիս

Անժելա Էլիբեկովա
Դիտվել է 59030անգամ
Վերջին լուրեր