Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 12-04

Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկության էր եկել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Նա քվեարկում էր 7/3 ընտրական տեղամասում, որը գտնվում է Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ., 4, թիվ 47 մանկապարտեզի շենքում:

Քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:


Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ձեր շանսերը, նա պատասխանեց. «Կասկածո՞ւմ եք»:

Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի:

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակությանը՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:


Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրենց ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությանը, որտեղ նա ուղղորդում էր իր աշխատողներին մասնակցել ընտրություններւն ու քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, Քոչարյանը պատասխանեց. «Ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմքեր կային ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտահայտություն է»:

Երկրորդ նախագահը անդրադարձավ նաեւ նրան, որ լռության օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին. «Բարեբախտաբար ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որեւէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում եւ շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»,-ասաց նա:

Հարցին, թե հետընտրական ի՞նչ զարգացումներ է ինքը կանխատեսում, Քոչարյանը խորհուրդ տվեց իրադարձություններից առաջ չընկնել. «Ընտրություններից հետո կերեւա»:
Դիտվել է 33897անգամ
Վերջին լուրեր