Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 11-40

Եթե 1-2 ժամում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, կհամարենք, որ դա արվում է իշխանության կողմից. Քոչարյան

Առաջին հերթին դա օրենքի կոպիտ խախտում է. քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զարույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Երեւանի փողոցներում հայտնված «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պրունակող թռուցիկներին:

«Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասաց նա:
Դիտվել է 111741անգամ
Վերջին լուրեր