21 / Հունիս / 2021 : 18-14
Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ,դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։
«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ անհասկանալի է, թե ինչպես են այս արդյունքները ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում։ Սպասենք, մինչև այնտեղ կառավարություն կլինի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները Հայաստանում կազդեն տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա։
«Մենք, համենայն դեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, գործում են ու համապատասխանում են ներգրավված կողմերի շահերին», - ավելացրել է Լավրովը:
Շմիդտը պաշտպանել է Լավրովի դիրքորոշումը, ասելով, որ ընտրությունները նոր են տեղի ունեցել ու սպասում են դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակմանը։
«Այնպես որ, սպասենք մինչ կառավարության ձևավորումը, ապա մենք գնահատականներ կտանք»,-ասել է Շմիդը։
Դիտվել է
33036անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...