24 / Ապրիլ / 2020 : 11-21

Ովքեր են կորոնավիրուսից մահացած 3 պացիենտները․ մանրամասներ

Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Դիտվել է 61307անգամ
Վերջին լուրեր