22 / Հունիս / 2021 : 13-22

Դուք հասկանո՞ւմ եք ում եք ձայն տվել, ո՞ւմ եք ընտրել, տղե՛րք․ Գագիկ Գինոսյանի նոր հարցազրույցը

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն այսօր «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան երկու պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն է։

Հաղորդման ընթացքում Գագիկ Գինոսյանն անդրադառնում է հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին, ազգային, մշակութային և մի շարք այլ կարևոր հարցերի։

«Չապացուցված փաստ եմ ասում, բայց վստահ եմ, որ թվերը նկարված են։

«Իհարկե, կան մոլորյալներ, մի ստվար հատված ոչ թե Նիկոլին են ձայն տվել, այլ քվեարկել են մերժիր Սերժին, մերժիր Քոչարյանին, մերժիր Լևոնին սկզբունքով։ Ուղղակի փակել են նախկինների վերադարձը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են զզվացրել նախկինները։ Բայց շատ քիչ է այն հատվածը, որը մոլագարորեն Նիկոլ է ընտրել։ Բայց դա 55 տոկոս չէ, նույնիսկ 50 տոկոսի մասին անգամ խոսք լինել չի կարող»,- նշեց Գագիկ Գինոսյանը և ընդգծեց, որ թվերն ուռճացված են, մատնանշելով նաև այն հանգամանքը, թե ինչպես են զինվորներին բերել ընտրատեղամաս և ուղղորդել։

Գագիկ Գինոսյան հետ հարցազրույցն դիտեք Yelaket TV-ի տեսանյութում

Դիտվել է 106516անգամ
Վերջին լուրեր