22 / Հունիս / 2021 : 15-13

Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին

Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:

«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին այս առումով՝ եկեք սպասենք», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

Հիշեցնենք, որ այսօր հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում այս մասին խոսել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում:
Դիտվել է 25836անգամ
Վերջին լուրեր